Վաճառվում կամ վարձակալության է տրվում ունիվերսալ տարածք` Հանրապետության հրապարակի հարևանությամբ` Վազգեն Սարգսյան փողոցում: Տարածքը վերանորոգված է: Ընդհանուր մակերեսը 126 քմ. է և գտնվում է 8 հարկանի շենքի նկուղային հարկում: Բաղկացած է 1 մեծ սրահից, աշխատասենյակից և սանհանգույցից։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է օդորակիչ, ունի նաև օդափոխման համակարգ: Ունի երկու մուտք՝ փողոցից և բակից: Տարածքը գտնվում է մարդաշատ վայրում: Դիմացն ունի ավտոկայանատեղ: