Վաճառվում է 2 հարկանի նորակառույց գեղեցիկ առանձնատուն բնակելի՝ 300 քմ. մակերեսով և 1100 քմ. տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Առինջ գյուղում։ Առանձնատունը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, ննջասենյակների և հյուրասենյակի հատակը ծածկված է մանրահատակով, իսկ նախասրահի և միջանցքնորի հատակը՝ պրեսգրանիտով։ Բոլոր սենյակները և խոհանոցները կահավորված են։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցները սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով։ Տանը կից կա քարե ավտոտնակ։ Առանձնատունն ունի գեղեցիկ բակ՝ զրուցարանով։