Վաճառվում է 3 հարկանի` մոդեռն շինությամբ նորակառույց առանձնատուն, բնակելի 300 քմ մակերեսով և 500 քմ հողատարածքով, որը գտնվում է Ավանում, Դուրյան թաղամասում: Առանձնատունը գտնվում է 0-ական վիճակում, էլեկտրական լարերը, ջրամատակարարումը և կոյուղին անցկացված են, միջնապատերը կառուցված են, գաջված և հարթեցված, տեղադրված է մուտքի երկաթյա դուռ, եվրոպատուհաններ։ 1-ին հարկում նախատեսված է նախասրահ, ընդարձակ հյուրասենյակ` 30 քմ մակերեսով, խոհանոց, 1 ննջասենյակ և սանհանգույց, 2-րդ հարկում` նախասրահ, 4 ննջասենյակ, 2 սանհանգույց և 2 բաց պատշգամբներ: Կիսանկուղային հարկում առկա է 51 քմ մակերեսով ավտոտնակ` 3 մեքենայի համար և ազատ տարածք 53 քմ մակերեսով: Հարթ տանիքը, որն ունի 96 քմ մակերես նախատեսված է որպես տեռաս` քաղաքի ու Արագած լեռան գրավիչ տեսարաններով: Առանձնատան պարսպապատման աշխատանքներն ընթացքի մեջ են: Թաղամասը արագ զարգացող բանակավայր է և շրջակայքը ինտենսիվ կառուցապատվում է: