Ավան Առինջում՝ Պ. Սևակ թաղամասում, վաճառվում է 2 հարկանի նորակառույց քարե առանձնատուն՝ բնակելի 121 քմ. մակերեսով և 550 քմ. տնամերձ հողատարածքով։ Տեղադրված են եվրո պատուհաններ, երկաթե դուռ, հատակը ծածկված է մարմարով և տաքացվող է։ Սանհանգույցները սալիկապատված են և ապահովված անհրաժեշտ բարձրորակ սանտեխնիկայով։ Առանձնատունը կառուցվել է որակյալ նյութերով։ Ունի 3 ննջասենյակ, զգեստասենյակ, 2 սանհանգույց, 1 հյուրասենյակ,1 խոհանոց։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է օդորակիչ։ Առանձնատունն ամբողջությամբ կահավորված է նոր կահույքով և տեխնիկայով։ Պարսպապատ է, ունի 2 մուտք, մեքենաները կարելի է բակում կայանել։