Բլուրի Նիկոլ Դումանի փողոցում վաճառվում է 750 քմ մակերեսով և 370 քմ հողատարածքով 3 հարկանի առանձնատուն։ Տունը վերանորոգված է, նորմալ մաքուր վիճակում է, տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, հատակը ծածկված է մանրահատակով և սալիկներով։ Սանհանգույցը և խոհանոցը սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով։ 1-ին հարկում կա նախասրահ, հյուրասենյակ, խոհանոց, սանհանգույց և շոգեբաղնիք` լողավազանով և ցնցուղով։ 2-րդ հարկում` նախասրահ, 4 ննջասենյակ, 2 սանհանգույց և բաց պատշգամբ: 3-րդ հարկը ձեղնահարկ է՝ 0-ական վիճակում է։ Ունի կանաչապատ բակ, ամբողջությամբ պարսպապատ է, կա բուխարիով ամառային խոհանոց, տաղավար և պտղատու այգի։ Վաճառվում է խոհանոցի կահույքի հետ միասին։ Մոտակայքում կան զբոսայգի, սրճարաններ, խանութներ, բանկերի մասնաճյուղեր և տրանսպորտի կանգառներ։