Վաճառվում է 2 հարկանի նորակառույց առանձնատուն շքեղ վերանորոգված և չբնակեցված, հողի ընդհանուր մակերեսը կազմում է 420քմ՝ 12 մ ճակատով, իսկ առանձնատան մակերեսը՝ 215քմ, հողատարածքը պարսպապատ է կանաչապատված, կան դեկորատիվ եղևնիներ, մշտական խմելու և ոռոգման ջուր, բնական գազ, ասֆալտապատ ճանապարհ: Առանձնատունն ունի մեծ հյուրասենյակ, խոհանոց, 4 ննջասենյակ, 2 սանհանգույց՝ սալիկապատված եվրոպական սալիկներով և կահավորված լոգախցիկներով, ավտոտնակ 2 մեքենայի համար՝ հեռակառավարվող դարպասներով: Առանձնատանը տեղադրված են ջեռուցման և օդորակիչ համակարգեր, որոնք գործում են նաև ավտոտնակում: Առանձնատան անվտանգությունն ապահովված է ժամանակակից և բարձրակարգ անվտանգության համակարգով, որը ջեռուցման համակարգի հետ միասին կարելի է հեռակառավարել բջջային հեռախոսի միջոցով: Առանձնատունը վաճառվում է բարձրորակ և ամբողջությամբ նոր գույքի, կահավորանքի, տեխնիկայի և սպասքի հետ միասին: Գինը սակարկելի է: