Վաճառվում է 2 հարկանի առանձնատուն, որի շինությունը՝ 365 քմ. է, որը կառուցված է 2000 ք.մ. հողատարածքի վրա։ Այն գտնվում է Կոտայքի մարզի` Կամարիս համայնքում։ Առանձնատունը վերանորոգված է՝ տեղադրված են եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով և սալիկով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Առաջին հարկում գտնվում է շոգեբանիքը և խաղասրահը ։2-րդ հարկում` հյուրասենյակ, խոհանոց, 3 ննջասենյակ, 2 սանհանգույց, աշխատասենյակ, բաց պատշգամբ: Ունի անվտանգության տեսահսկման համակարգ և պահակակետ: Բակը շատ ընդարձակ բարեկարգ և կանաչապատ, կան պտղատու և դեկորատիվ ծառեր, մանղալ, զրուցարան, ինչպես նաև լողավազան: