Ձորաղբյուրի սկզբնամասում վաճառվում է նորակառույց 3 հարկանի գեղեցիկ շինությամբ առանձնատուն` 410 քմ մակերեսով և 510 քմ տնամերձ հողատարածքով: Առանձնատանն առկա են բոլոր կոմունիկացիաները (ջուր, հոսանք, գազ, կոյուղի), տեղադրված են որակյալ ալյումինե պատուհաններ: Տան արտաքին պատերը տրավերտինով են պատված: Ներքին բաժանումներն արված են, գաջած և հարթեցված: Բաղկացած է հյուրասենյակից, խոհանոցից, 5 ննջասենյակից, 1 սանհանգույցից, ունի բաց պատշգամբ: Առանձնատունը պարսպապատված է, բակում ունի բացօթյա լողավազան, ավտոտնակ և 50 քմ մակերեսով տաղավար: