Ձորաղբյուրում՝ Լիա խանութի հարևանությամբ, վաճառվում է 2 հարկանի՝ նկուղով առանձնատուն։ Շինության մակերեսը կազմում է 330 քմ, իսկ ընդհանուր հողատարածքինը՝ 1100 քմ։ Առանձնատունը կապիտալ եվրո վերանորոգված է՝ համապատասխան վերջին եվրոպական ատանդարտներին, ջեռուցվում է գազի կաթսայով։ Տեղադրված են եվրոպական արտադրության պատուհաններ, երկաթյա մուտքի դուռ, իսկ սանհանգույցները և խոհանոցը սալիկպատված են, ննջարանների հատակը ծածկված է մանրահատակով։ Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են հարամարավետ և ժամանակակից կահույքով։ 1-ին հարկում գտնվում է ընդարձակ և լուսավոր հյուրասենյակը՝ բուխարիով, խոհանոցը, նախասրահը և սանհանգույցը։ 2-րդ հարկում՝ 3 ննջարան և լոգասենյակ։ Տարածքը ամբողջովին պարսպապատված է, իսկ առանձնատունը երեսպատված է տուֆով։ Բակում ունի ընդարձակ ավտոկայանտեղ, զրուցարան՝ հիանալի տեսարանով՝ դեպի Մասիս և Արագած սարերը, ամառային խոհանոց, սանհանգույց, լողավազան, դեկորատիվ և պտղատու ծառեր։