Շահումյան փողոցի վրա՝ 11-րդ դպրոցի մոտ, վաճառվում է 3 հարկանի քարե առանձնատունը` 444.1 ք.մ մակերեսով, հողատարածքինը` 240 ք.մ: Վերանորոգումը հին է, սակայն գտնվում է նորմալ վիճակում, ցանկության դեպքում կարելի է կոսմետիկ վերանորոգումը թարմացնել: Մուտքի դուռը երկաթյա է, հատակը ծածկված է որակյալ կաղե մանրահատակով, որն ընդամենը թեթև մշակման կարիք ունի: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազաֆիկացված է: Ջեռուցումը իրականացվում է գազի կաթսայի միջոցով: Տունն ունի շատ գեղեցիկ հարմարավետ բակ, որտեղ կան պտղատու ծառեր: Մոտակայքում կան առօրյայում անհրաժեշտ խանութներ և այլն: