Պարոնյան փողոցում վաճառվում է 3 հարկանի գեղեցիկ և հարմարավետ առանձնատուն, որի բնակելի շինության մակերեսը կազմում է 265քմ, իսկ տնամերձ հողատարածքինը` 400 քմ: Այն կապիտալ վերանորոգված է, տեղադրված է գազի կաթսա, մուտքի երկաթե դուռ, եվրոպատուհաններ: 1-ին հարկը բաղկացած է հյուրասենյակից, 1 սենյակից, խոհանոցից և 2 սանհանգույցից: 2-րդ հարկում կա նախասրահ, հյուրասենյակ, ննջասենյակ, խոհանոց և 1 սանհանգույց, 3-րդ հարկում` նախասրահ, հյուրասենյակ և 1 ննջասենյակ: Հատակը ծածկված է որակյալ մանրահատակով, լամինատով, մի մասն էլ` պրեսգրանիտով: Սանհանգույցները սալիկապատված են հագեցած անհրաժեշտ սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և 2 խոհանոցները կահավորված են, ապահովված տեխնիկայով: Առկա է բացօթյա պատշգամբ, բակում կա հարմարավետ զրուցարան` խորովածի մանղալով և բոլոր հարմարություններով: Ունի քարե ավտոտնակ: Մոտակայքում են գտնվում բոլոր ենթակառուցվացքները և ժամանցի վայրերը: