Վաճառվում է 3 հարկանի առանձնատուն՝ բնակելի 220 քմ. մակերեսով և 600 քմ. ընդհանուր հողատարածքով, որը գտնվում է Նորք Մարաշ 13-րդ փողոցում։ Այն հին կապիտալ վերանորոգված է։ Առանձնատունն ունի 4 ննջասենյակ, 5 սանհանգույց, 1 խոհանոց, հյուրասենյակ՝ բուխարիով և խաղասենյակ։ Տեղադրված են եվրո պատուհաններ, հատակը և աստիճանները ծածկված են կաղնե մանրահատակով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, ունի կաթսայատուն։ Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած անհրաժեշտ սանտեխնիկայով։ Առաստաղի բարձրությունը 3 մետր է։ Առանձնատունը ամբողջությամբ պարսպապատ է, բակում ունի լողավազան, բացօթյա և փակօթյա կայանատեղ, խորովածանոց, թոնրատուն, ամառային խոհանոց։ Վաճառվում է ողջ գույքի և տեխնիկայի հետ միասին։