Վարշավյան փողոցում` Հաղթանակ զբոսայգու հարևանությամբ, վաճառվում է 2 հարկանի գեղեցիկ և ընդարձակ առանձնատուն: Առանձնատունը ամբողջությամբ կապիտալ վերանորոգված է։ Ընդհանուր մակերեսը 350 քմ. է: Տեղադրված է եվրո պատուհաններ, հատակը ծածկված է պրեսգրանիտով և մանրահատակով, բոլոր ննջասենյակներում տեղադրված են օդորակիչներ: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Առաջին հարկում ընդարձակ և կահավորված նախասրահն է, հյուրասենյակը, խոհանոցը և սանհանգույցը: 2-րդ հարկում` նախասրահ, 4 ննջասենյակ և լոգասենյակ: Առանձնատան բակը ևս շատ բարեկարգ է և գեղեցիկ, կա զրուցարան՝ իր մանղալով, ամառային խոհանոցով։ Ունի կից շինություն, որտեղ գտնվում է լողավազանը և շոգեբաղնիքը: Առանձնատունը պարսպապատ է, կիսանկուղային հարկում գտնվում է ավտոտնակը և մառանը: Առանձնատունը վաճառվում է ողջ գույքի, տեխնիկայի հետ միասին: