Վաճառվում է ունիվերսալ տարածք, որի ընդհանուր մակերեսը կազմում է 800 ք.մ., իսկ շինության մակերեսը 441 քմ.: Այն գտնվում է Մոլդովական փողոցում՝ առաջին գծի վրա, 3 հարկանի առանձին շինություն է՝ կիսանկուղային հարկում առկա է 3 սրահ, բունկեր, սանհանգույց։ 1-ին հարկում՝ նախասրահ, մեկ մեծ սրահ, 3 հատ աշխատասենյակ։ 2-րդ հարկում՝ 2 հատ սանհանգույց, 6 հատ իրարից առանձնացված սենյակներ։ Տարածքը գտնվում է լավ վիճակում։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, առկա են նաև օդորակիչներ։ Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Շենքի դիմաց և ետնամասում հնարավոր է մեքենաները կանգնեցնել։