Երկարաժամկետ վարձակալության է տրվում մեկ սենյականոց հարմարավետ բնակարան՝ 42 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Աբովյան և Աղայան փողոցների խաչմերուկի մոտակայքում՝ 5 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով: Խոհանոցը և սանհանգույցը սալիկապատված են բարձրորակ սալիկներով և հագեցած սանտեխնիկայով: Բնակարանը կահավորված է և հագեցած անհրաժեշտ տեխնիկայով և պարագաներով: Մոտակայքում է գտնվում SAS սուպերմարկետը, տարբեր բանկեր, խանութներ, հանգստի և ժամանցի վայրեր: