Վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 2 սենյականոց բնակարան 70 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Կոմիտաս պողոտայում՝ 12 հարկանի շենքի 12-րդ հարկում: Բնակարանը եվրո վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Ավտոմեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները։