Վարձակալության է տրվում 2 սենյականոց արևկող բնակարան` 50 քմ մակերեսով, որը գտնվում է Տիգրան Մեծի պողոտայի 1-ին գծում, Երևան Սիթի-ի կանգառի մոտ, ստալինյան նախագծով 5 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում: Ծածկերը բետոնապատ են: Բնակարանը կապիտալ նորոգված է, հարմարավետ կահավորված և ապահովված է տեխնիկայով: Տեղադրված են եվրո պատուհաններ, հատակը երեսպատված է լամինատով և սալիկներով: Խոհանոցը առանձին է՝ հարմարավետ կահավորմամբ: Ջեռուցումն անահատական է՝ գազի կաթսայի միջոցով: Սանհանգույցը պատված է սալիկներով, հագեցված է սանտեխնիկայով: Բնակարանն ունի տեսարան դեպի բակ: Շենքն ունի 2 մուտք` փողոցից և բակից: Հարևանությամբ կան բազմազան խանութներ, ժամանցի վայրեր և այլն: