Երկարաժամկետ վարձակալության է տրվում 70քմ մակերեսով 2 սենյականոց բնակարան Մաշտոցի պողոտայում՝ 14 հարկանի նորակառույց շենքի 13-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված և չբնակեցված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ: Ունի անհատական ջեռուցման և հովացման համակարգեր: Հյուրսենյակը և խոհանոցը միասին են ՝ստուդիո ոճի մեջ, հատակը ծածկված է լամինատով, կահավորված է անհրաժեշտ գույքով և տեխնիկայով: Սանհանգույցները երեսպատված են սալիկներով՝ տեղադրված է անհրաժեշտ սանտեխնիկա: Ննջարանը մասթեր բեդրում է ՝ իր առանձին սանհանգույցով: Բնակարանում կա նաև զգեստասենյակ: Շենքն ունի անխափան աշխատող վերելակներ: Մոտակայքում են քաղաքի լավագույն սրճարանները.սուպերմարկերները,սննդի կետերը և այլն: