Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցների հատման կետում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի և “Next” խանութի դիմացի 4 հարկանի շենքի երկրորդ հարկում, վարձով է տրվում երկու սենյականոց բնակարան։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, ապահովված է մշտական ջրով, գազով և ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը սալիկապատված են, դրսի դուռը երկաթյա է, իսկ պատուհանները՝ եվրոարտադրության։ Վարձակալության ողջ ընթացքում Ձեր տրամադրության տակ կլինի ողջ կահույքը և տեխնիկան։ Մոտակայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները, ժամանցի վայրերը, ինչպես նաև դպրոց և մանկապարտեզ։