Սարյան և Արամի փողոցների խաչմերուկում՝ Փոստից մի փոքր հեռու, վարձով է տրվում երկու սենյականոց բնակարան։ Այն գտնվում է 13 հարկանի բնակելի շենքի 7-րդ հարկում։ Վերջերս է ենթարկվել եվրոպական ստանդարտներին համապատասխան վերանորոգման և դեռևս բնակեցված չէ: Տեղադրված է երկաթյա դուռ, հատակը ծածկված է լամինատով: Ջեռուցվում է անհատական ջեռուցման համակարգով: Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով: Անցկացված է ինտերնետ կապ և կաբելային հեռուստատեսություն: Լի է ներկառուցված պահարաններով թե՛ միջանցքում, թե՛ խոհանոցում: Թաղամասում գործում է 24 ժամյա ջրամատակարարում, բնական գազ: Ունի նաև ստորգետնյա ավտոկայանատեղի՝ 2 մեքենայի համար նախատեսված: Բնակարանը վարձով է տրվում ամբողջովին կահավորված: Հարևանությամբ կան նաև այլ խանութներ, սրճարաններ, մետրո կայարան, դպրոց և մանկապարտեզ: