Բուզանդ փողոցում՝ երկարաժամկետ վարձակալությամբ է տրվում 2 սենյականոց հարմարավետ և գեղեցիկ բնակարան։ Ընդհանուր մակերեսը կազմում է 58 քմ.։ Այն գտնվում է 14 հարկանի նորակառույց շենքի 12-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված է և չբնակեցված է։ Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Ջեռուցումը կենտրոնացված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով։ Սանհանգույցը սալիկապատված է, ապահովված է անհրաժեշտ սանտեխնիկայով։ Բնակարանն ունի բաց պատշգամբ, որտեղից բացվում է հիանալի տեսարան։ Ավտոմեքենաների համար հատկացված է ստորգետնյա կայանատեղ։