Վարձով է տրվում 2 սենյականոց բնակարան՝ 45 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Թումանյան և Ա. Պետրոսյան փողոցների խաչմերուկում, 4 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և սալիկով, որը տաքացվող է: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է օդորակիչ։ Սանհանգույցը պատված է եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը կահավորված է նորաձև կահույքով, ապահովված անհրաժեշտ տեխնիկայով։ Կա կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Բնակարանն ունի անվտանգության համակարգ՝ հսկվում է տեսախցիկներով։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։