Վարձով է տրվում 2 սենյականոց բնակարան՝ 74 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Արամի փողոցում՝ 19 հարկանի նորակառույց շենքի 17-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է և ունի յուրահատուկ դիզայն: Հատակը ծածկված է լամինատով և պրեսգրանիտով, որը տաքացվող է։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Բնակարանն ունի 2 բաց պատշգամբ։ Բնակարանը տրվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին։ Մոտակայքում են գտնվում "Դարգետ" սրճարանը, նորակառույց այգին, "Արեգնազան" կրթահամալիրը, N 29 դպրոցը, "Ելակ" սուպերմարկետը և այլն: Գինը սակարկելի: Ազատ կլինի նոյեմբերի 25-ից: