Երկարաժամկետ վարձակալությամբէ տրվում 2 սենյականոց հարմարավետ բնակարան՝ 46 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Բուզանդ փողոցում՝ Հանրապետության հրապարակի հարևանությամբ, 16 հարկանի նորակառույց շենքի 7-րդ հարկում։ Բնակարանը եվրո նորոգված է։ Ջեռուցման և հովացման համակարգը կենտրոնացված է։ Սանհանգույցը հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը կահավորված է և ապահովված անհրաժեշտ տեխնիկայով։ Կա կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Բնակարանից բացվում է հիանալի տեսարան դեպի Հանրապետության հրապարակ։ Մոտակայքում են գտնվում բոլոր հանգստի և ժամանցի վայրերը։