Կարապետ Ուլնեցու փողոցում, նորակառույց 16 հարկանի մոնոլիտ շենքի 14-րդ հարկում վարձակալության է տրվում 2 սենյականոց` 59 քմ մակերեսով լուսավոր բնակարան: Բնակարանը կապիտալ վերանորոգվել է և դեռևս չի բնակեցվել, ունի գեղեցիկ նրբաճաշակ ինտերիեր: Բոլոր սենյակները և խոհանոցը համալրված են նորաոճ կահույքով, հագեցած են բարձրորակ կենցաղային տեխնիկայով: Տեղադրված են հատակից առաստաղ ձգվող պանորամային պատուհաններ` ալյումինե թերմոկամրջակներով, գազի կաթսա, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով: Լոգասենյակը սալիապատված է և հագեցած է սանտեխնիկայով: Բաց պատշգամբից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի մայրաքաղաք: