Վարձով է տրվում 3 սենյականոց կապիտալ եվրո վերանորոգված բնակարան` 100 քմ մակերեսով, որը գտնվում է 8 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 5-րդ հարկում՝ Ադոնցի փողոցում, Երազ բնակելի թաղամասում: Բնակարանը լուսավոր է, սենյակները և խոհանոցը նորաոճ կահավորված են, համալրված են գույքով և տեխնիկայով: Տեղադրված են եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով: Ջեռուցումն ու հովացումը կենտրոնացված համակարգով է իրականացվում: Սանհանգույցները սալիկապատված է և ապահովված որակյալ սանտեխնիկայով, տեղադրված է լոգախցիկ: Բնակարանն ունի բաց պատշգամբ՝ դեպի բակ տեսարանով: Շենքում գործում է անխափան աշխատող վերելակ, բակը բարեկարգ է, կա խաղահրապարակ: