Պարոնյան փողոցում, 1-ին գծի վրա երկարաժամկետ (նվազագույնը 6 ամիս) վարձակալության է տրվում 3 սենյականոց լուսավոր, կապիտալ վերանորոգված և չբնակեցված բնակարան` 103 քմ մակերեսով, որը գտնվում է 5 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում: Առաստաղը բարձր է` 3 մ: Շենքն ունի 2 մուտք` փողոցից և բակից: Բնակարանը նորաոճ վերանորոգված է, ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով, տեղադրված են եվրո պատուհաններ, 3 օդորակիչ, հատակը ծածկված է բարձրորակ նախշազարդ մանրահատակով և սալիկներով: Լոգասենյակը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով, տեղադրված է լոգախցիկ: Ամբողջը գեղեցիկ կահավորված է, ապահովված են տեխնիկայով և անհրաժեշտ կենցաղային պարագաներով: Բնակարանն ունի նաև հանգստի սենյակ` խոհանոցին կից և 2 բաց պատշգամբ` դեպի փողոց և Արարատ նայող գեղեցիկ տեսարաններով: Շենքում գործում է վերելակ, հարևանությամբ կա խաղահրապարակ: Մոտակայքում է Սուրբ Սարգիս եկեղեցին, փակ շուկան` այժմ Սիթի սուպերմարկետ, տարբեր խանութներ, սուպերմարկետներ և ժամանցի վայրեր: