Վարձակալության է տրվում 3 սենյականոց արևկող և լուսավոր բնակարան՝ 100 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ծիծեռնակաբերդ խճուղում՝ "Դալմա" առևտրի կենտրոնի հարևանությամբ, 23 հարկանի նորակառույց շենքի 12-րդ հարկում: Այն կապիտալ նորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է օդորակիչ։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը ապահովված է կահույքով, տեխնիկայով, սպասքով և անկողնային պարագաներով։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Ավտոմեքենաների համար հատկացված է ստորգետնյա կայանատեղ։