Վարձակալության է տրվում 3 սենյականոց հարմարավետ, լուսավոր և ընդարձակ բնակարան՝ 100 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում` Կասկադի հարևանությամբ, 5 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, իսկ հովացումը` օդորակիչով: Այն ամբողջությամբ կահավորված է նորաոճ կահույքով և տեխնիկայով։ Բնակարանն ունի բաց շքապատշգամբ` տեսարանով դեպի Օպերա: Բնակարանը գտնվում է կենտրոնի լավագույն հատվածում, բոլոր տեսակի ժամանցի վայրերը, խանութները անմիջապես հարևանությամբ են գտնվում: