Հյուսիսային պողոտայում, քաղաքի լավագույն հատվածում երկարաժամկետ վարձակալության է տրվում 3 սենյականոց լուսավոր և հարմարավետ բնակարան` 100 քմ մակերեսով, որը գտնվում է 8 հարկանի մոնոլիտ շենքի 6-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված են հատակից մինչև առաստաղ ձգվող վիտրաժե պատուհաններ, հատակը ծածկված է բարձրորակ լամինատով և սալիկներով: Սանհանգույցը սալիկապատված է եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած է սանտեխնիկայով: Ջեռուցումն ու հովացումը իրականացվում է ֆալկոլային համակարգի միջոցով: Բնակարանը ապահովված է կահույքով, կենցաղային տեխնիկայով և բոլոր անհրաժեշտ պարագաներով: Առկա է 3 բացօթյա պատշգամբ, որտեղից բացվում են գեղեցիկ տեսարաններ: Շենքում գործում է 2 վերելակ, անվտանգության համակարգ և ստորգետնյա կայանատեղի: Տանից ոչ հեռու գտնվում են բոլոր բանկերը, խանութները, սրճարանները, հանգստի և ժամանցի վայրերը: