Վարձակալությամբ է տրվում 3 սենյականոց բարձրորակ վերանորոգումով բնակարան՝ 100 քմ մակերեսով, որը գտնվում է Ե. Կողբացու փողոցում, 5 հարկանի քարե շենքի 5-րդ հարկում։ Բնակարանը ժամանակակից և յուրահատուկ ոճով վերանորոգված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, վիտրաժային պատուհաններ: Ջեռուցումն անհատական է ՝ գազի կաթսայի միջոցով: Հատակը պատված է լամինատով և սալիկներով: Գեղեցիկ և նորաոճ կահավորված է, ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով, ունի բաց պատշգամբ՝ հիանալի տեսարանով: Սանհանգույցները երեսպատված են կերամիկական սալիկներով՝ համալրված են սանտեխնիկայով: Ննջասենյակներից մեկում առկա է զգեստասենյակ: Մոտակայքում են գտնվում անհրաժեշտ խանութները, բոլոր հանգստի և ժամանցի վայրերը։