Վարձով է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 82 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Եկմալյան փողոցում՝ 12 հարկանի նորակառույց շենքի 7-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով: Սանհանգույցը և խոհանոցը պատված է սալիկներով, սանհանգույցը հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը կահավորված է և ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով։ Ունի ընդարձակ բաց պատշգամբ, որտեղ կարելի է երեկոյան հաճելի ժամանակ անցկացնել։ Շենքի բակում հնարավոր է մեքենաները կանգնեցնել: