Վաճառվում կամ վարձակալության է տրվում 3 սենյականոց հարմարավետ բնակարան՝ 120 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Հյուսիսային պողոտայում՝ 11 հարկանի նորակառույց շենքի 3-րդ հարկում։ Բնակարանը եվրո նորոգված է։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, հատակը տաքացվող է։ Սանհանգույցները հագեցած են սանտեխնիկայով: Բնակարանը կահավորված է և ապահովված անհրաժեշտ տեխնիկայով, սպասքով և անկողնային պարագաներով։ Կա կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Մոտակայքում են գտնվում բոլոր հանգստի և ժամանցի վայրերը։