Երկարաժամկետ վարձակալության է տրվում 4 սենյականոց` 200 քմ մակերեսով յուրահատուկ շքեղությամբ վերանորոգված բնակարան Ամիրյան փողոցում, Հանրապետության հրապարակի մոտ, 14 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 7-րդ հարկում: Բնակարանը բարձրորակ վերանորոգում ունի, միացված է կենտրոնացված ջեռուցման և հովվացման համակարգին: Հատակը ծածկված է բարձրորակ զարդանախշ մանրահատակով և սալիկներով: Բոլոր սենյակները և խոհանոցը համալրված են թանկարժեք գույքով և տեխնիկայով, առկա է զգեստասենյակ, կա ինտերնետ կապ: Լոգասենյակն ու սանհանգույցը երեսպատված են կերամիկական սալիկներով և հագեցած են որակյալ սանտեխնիկայով, առկա է լոգախցիկ: Բնակարանն ունի երկար բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարաններով: Շենքն ունի 2 վերելակ, անվտանգության համակարգ և ստորգետնյա ավտոկայանատեղի: Մոտակայքում են գտնվում բոլոր ենթակառույցները, ժամանցի վայրերը, խանութներն ու բանկերը: