Վարձակալությամբ է տրվում 4 սենյականոց բնակարան 130 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Վարդանանց փողոցում՝ Վերնիսաժի հարևանությամբ՝ 16 հարկանի նորակառույց շենքի 14-րդ հարկում: Բնակարանը եվրո վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով և լամինատով։ Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ջեռուցումը կենտրոնացված է։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Շենքն ունի շուրջօրյա անվտանգության համակարգ։ Մեքենաների համար հատկացված են ստորգետնյա կայանտեղեր։ Մեկ տարուց ավելի վարձակալության դեպքում հնարավոր է գնի սակարկում։ Սկսած 1500 $-ից