Օրավարձով է տրվում 4 սենյականոց ընդարձակ բնակարան՝ 100 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Նալբանդյան փողոցում՝ Սախարովի հրապարակի հարևանությամբ, 5 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, իսկ հովացումը՝ օդորակիչով։ Բնակարանը ապահովված է կահույքով, տեխնիկայով, սպասքով և անկողնային պարագաներով։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, հանգստի և ժամանցի վայրեր և այլն։