Արամի փողոցում՝ Մալիբու այգու մոտակայքում, նորակառույց էլիտար շենքում, վարձակալությամբ է տրվում 5 սենյականոց գեղեցիկ և լուսավոր, կապիտալ եվրովերանորոգված լյուքս դասի դուպլեքս բնակարան ընդհանուր` 397 քմ մակերեսով, որը գտնվում է 15 հարկանի մոնոլիտ շենքի 14-րդ և 15-րդ հարկերում: Բնակարանը կահավորված է նորաոճ գույքով, ապահովված է բարձրակարգ տեխնիկայով: Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, ապահովված է ջեռուցման և օդափոխման համակարգերով, առկա են 7 օդորակիչ: Հատակը ծածկված է եվրոպական արտադրության որակյալ սալիկներով և մանրահատակով։ Ունի 3 ննջասենյակ, աշխատասենյակ, կինոդիտման սրահ, որոնք նույնպես կարող են ծառայել որպես ննջասենյակ: Ինչպես նաև առկա է 2 խոհանոց, որոնք ունեն ուտեստների տեղափոխման վերելակ: Սանհանգույցները սալիկապատված են և ապահովված սանտեխնիկայով: Բնակարանն ունի բացօթյա 2 պատշգամբներ` գեղեցիկ տեսարաններով: Շենքն ունի 2 վերելակ, տեսահսկման համակարգ և շուրջօրյա հսկման աշխատակից: Մոտակայքում է գտնվում նորակառույց Մալիբու այգին, բոլոր տեսակի խանութները և ժամանցի վայրերը: Բնակարանն ունի նաև սեփական ավտոկայանատեղին: