Արամի փողոցի վրա՝ "Նոր Այգու" հարևանությամբ, օրավարձով է տրվում 3 սենյականոց կապիտալ վերանորոգված բնակարան, որը գտնվում է 15 հարկանի նորակառույց շենքի 14-րդ հարկում: Ընդհանուր մակերեսը կազմում է 120 ք.մ.։ Բաց պատշգամբից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի այգի։ Բնակարանն ապահովված է կոմունալ բոլոր հարմարություններով: Ջեռուցումն իրականացվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է նաև օդորակիչ: Մոտակայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները, սուպերմարկետներ, բուտիկներ, բժշկական և ուսումնական հաստատություններ։