Վարձով է տրվում 114 քմ մակերեսով գրասենյակային տարածք Վարդանանց փողոցում` առաջին գծում։ Տարածքը կապիտալ վերանորոգված է, ունի դիզայներական լուծումներով ինտերիեր, առկա է նախասրահ, 3 առանձին սենյակներ 30-35ք․մ․ մակերեսներով, 2 սանհանգույց, որոնք սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով: Տեղադրված է 4 օդորակիչ, կա ինտերնետ կապ, ապահովված է անվտանգության համակարգով և տեսախցիկներով: Տարածքն ունի բացօթյա ավտոկայանատեղի և ավտոտնակ: Ճակատային մասում կարելի է գովազդ տեղադրել: