Վաճառվում է 3 սենյականոց բնակարան՝ Գարեգին Նժդեհի փողոցում, որը գտնվում է 5 հարկանի ստալինյան նախագծով քարե շենքի 2-րդ հարկում և զբաղեցնում է 106 քմ տարածք: Բնակարանը կապիտալ վերանորոգված, ունի անհատական ջեռուցման համակարգ: Տեղադրված են եվրո պատուհաններ, հատակը մասմաբ տաքացվող է, ունի 2 սանհանգույց, որոնք սալիկապատված են և համալրված անհրաժեշտ սանտեխնիկայով: Առկա է հարմարավետ փակ պատշգամբ։ Վաճառվում է մասնակի գույքի հետ միասին։ Հարևանությամբ են գտնվում Նժդեհի հրապարակը, մետրոն, կան խանութներ, բանկեր, դպրոց, մոտ է նաև կանգառը։