Սարյան փողոցում քաղաքի լավագույն հատվածներից մեկում վաճառվում է 3 սենյականոց բնակարան՝ 90 քմ մակերեսով, որը գտնվում է 6 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Հատակը երեսպատված է սալիկներով և լամինատով: Լոգասենյակը սալիկապատ է, հագեցած է սանտեխնիկայով: Ունի բաց պատշգամբ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի փողոց։ Սենյակները և ստուդիո խոհանոցը ժամանակակից ոճով կահավորված են, համալրված են տեխնիկայով: Շենքում գործում է անխափան աշխատող վերելակ: Հարևանությամբ կան սուպերմարկետներ, այգի, դպրոց, բազմազան սրճարաններ և ժամանցի վայրեր: Վաճառվում է ամբողջ գույքով և տեխնիկայով: