Գեղարքունիքի մարզում, Ճամբարակում վարձակալության է տրվում գյուղատնտեսական նշանակության հողատարածք` 3050քմ մակերեսով, որն ունի նաև կից 2 հարկանի տուն` 250 քմ մակերեսով: Գտնվում է գեղատեսիլ բնության գրկում, Գետիկի հարևանությամբ, գլխավոր ճանապարհից 100մ հեռավորության վրա: Հողատարածքը ցանկապատված է, ունի պտղատու ծառեր և հատապտուղներ: Տունը հին նորոգում ունի, բաղկացած է 5-սենյակներից, ունի ջուր և հոսանք: Հարմար է ծառայեցնել որպես ֆերմա, քանի որ բնակլիմայական պայմանները թույլ են տալիս պահել ճագար, անասուն, հավ, զբաղվել մեղվապահությամբ: Կարելի է նաև օգտագործել որպես հանգստի գոտի, ունի հաճելի միջավայր, իդեալական վայր է քաղաքից կտրվելու համար: Գինը սակարկելի: