Երկարաժամկետ վարձակալությամբ է հանձնվում 3 սենյականոց՝ 70 քմ մակերեսով նորակառույց բնակարան Բյուզանդ փողոցում, 14 հարկանի նորակառույց շենքի 7-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ: Ջեռուցվում է գազի կաթսաի միջոցով, առկա է օդորակիչ: Հյուրասենյակը լուսավոր է, հարմատավետ կահավորված: Խոհանոցը սալիկապատ է՝ հագեցած գույքով և տեխնիկայով: Ննջարանները լամինատապատ են՝ կահավորված: Սանհանգույցը երեսպատված է սալիկներով՝ համալրված անհրաժեշտ սանտեխնիկայով, տեղադրված է լոգախցիկ: Շենքում կան անխափան աշխատող վերելակներ: Գործում է շուրջօրյա անվտանգության ծառայություն: Հարևանությամբ է գտնվում Մաշտոցի պուրակը՝ երգող շատրվաններով: