Արամի փողոցում՝ գեղեցիկ այգու հարևանությամբ, վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 4 սենյականոց լուսավոր կապիտալ եվրովերանորոգված բնակարան ընդհանուր` 180 քմ մակերեսով, որը գտնվում է 12 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 3-րդ հարկում: Բնակարանը կահավորված է որակյալ գույքով, ապահովված է բարձրորակ կենցաղային տեխնիկայով: Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, ջեռուցումն իրականացվում է գազի կաթսայի միջոցով, առկա է 4 օդորակիչ: Հատակը ծածկված է բարձրորակ մանրահատակով և սալիկներով: Առկա է 2 սանհանգույց, որոնք սալիկապատված են և ապահովված են սանտեխնիկայով, տեղադրված է լոգախցիկ: Բնակարանն ունի բաց պատշգամբ այգի նայող գեղեցիկ տեսարանով: Շենքն ունի 2 վերելակ, անվտանգության համակարգ: Բնակարանն ունի նաև ստորգետնյա ավտոկայանատեղի: Մոտակայքում են լավագույն բրենդային խանութները և ժամանցի վայրերը: Օրավարձ` 170 - 270 $, երկարաժամկետ վարձակալություն` 3700 - 6500 $: