Աբովյան և Պուշկին խաչմերուկի մոտ, Հյուսիսային պողոտայի հարևանությամբ վարձակալության է տրվում 4 սենյականոց գեղեցիկ վերանորոգված, հարմարավետ բնակարան` 150 քմ մակերեսով, որը գտնվում է 12 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 7-րդ հարկում: Բնակարանը նորաոճ կահավորրված է, ապահովված է անհրաժեշտ գույքով և տեխնիկայով։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, ջեռուցումն ու հովվացումը կենտրոնացված համակարգով է գործում, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով: Առկա է 2 սանհանգույց, որոնք պատված են սալիկներով, հագեցած են սանտեխնիկայով: Բնակարանն ունի բաց պատշգամբներ: Շենքում գործում է անխափան աշխատող վերելակ: Բնակարանի հետ տրվում է նաև ստորգետնյա ավտոկայանատեղի: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, ենթակառույցները, լավագույն ժամանցի վայրերը։