Վաճառվում կամ վարձակալությամբ է տրվում 2 հարկանի առանձնատուն բնակելի՝ 350 քմ. մակերեսով և 200 քմ. տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Բլուր թաղամասում՝ Սևաստոպոլյան փողոցում՝ հանգիստ, անաղմուկ հատվածում։ Առանձնատունը կապիտալ նոր կառուցված և դեռևս չբնակեցված է, ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հյուրասենյակի և խոհանոցի հատակը ծածկված են պրեսգրանիտով և ջեռուցվող է, իսկ ննջասենյակներում՝ լամինատով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցները սալիկապատված են, ննջարաններից երկուսն ունեն իրենց առանձին լոգասենյակները։ Առանձնատունը մասնակի կահավորված է և ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով։ Պարսպապատ է, դարպասները հեռակառավարվող են, ունի ավտոտնակ և փակօթյա ավտոկայանատեղ, գեղեցիկ կանաչապատ բակ։