Վարձով է տրվում 2 սենյականոց լուսավոր բնակարան՝ 60 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ծիծեռնակաբերդ խճուղում՝ Դալմա առևտրի կենտրոնի հարևանությամբ, 16 հարկանի նորակառույց շենքի 8-րդ հարկում: Այն կապիտալ շքեղ նորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է պրեսգրանիտով և մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է օդորակիչ։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը ապահովված է կահույքով, տեխնիկայով, սպասքով և անկողնային պարագաներով։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Բնակարանն ունի բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարանով: