Ծարավ Աղբյուր փողոցում 14 հարկանի նորակառույց շենքի 8-րդ հարկում վաճառվում է կապիտալ վերանորոգված 3 սենյականոց արևկող բնակարան՝ 95 ք.մ. մակերեսով: Խոհանոցը առանձին է: Ննջասենյակներն ունեն ելք՝ դեպի բաց պատշգամբ: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցի պատերը և սանհանգույցը պատված են սալիկներով: Սանհանգույցը հագեցած է սանտեխնիկայով: Տեղադրված են եվրո պատուհաններ, օդորակիչ և երկաթե մուտքի դուռ: Հատակը ծածկված է լամինատով: Բնակարանը լի է ներկառուցված պահարաններով, ունի նաև առանձին խորդանոց: Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին։