Վաճառվում է 4 սենյականոց բնակարան՝ 173 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Վարդանանց փողոցում՝ Վերնիսաժի հարևանությամբ, 23 հարկանի նորակառույց շենքի 16-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված է, շատ ընդարձակ է և ունի յուրահատուկ դիզայն։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով: Բնակարանի ջեռուցումն իրականացվում է գազի կաթսայի միջոցով։ Հատակը նույնպես տաքացվող է։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են ժամանակակից կահույքով։ Կա կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Լի է ներկառուցված պահարաններով: Ավտոմեքենաների համար հատկացված են ստորգետնյա կայանատեղեր: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը: Ցանկության դեպքում տրամադրում ենք վարորդ, ով կդիմավորի Ձեզ օդանավակայանում և ապահով կհասցնի նախապես ամրագրված հասցեն։ Viber, WhatsApp +37499999-708 Արթուր