Վաճառվում է 3 սենյականոց բնակարան՝ 70 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Սարյան և Ամիրյան փողոցների խաչմերուկում` 11 հարկանի պանելային շենքի 3-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված և չբնակեցված է: Սանհանգույցը և խոհանոցը սալիկապատված են։ Տեղադրված է միջսենյակային փայտից դռներ, հատակը ծածկված է մանրահատակով և սալիկով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, ինչպես նաև հատակը տաքացվող է: Մոտակայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը: